Մեսսին ու Ռոնալդուն կդառնան թիմակիցնե՞ր. Տևեսը պատմական խաղ է նախատեսել

«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը պատմել է, թե ում է հրավիրելու մասնակցել իր հրաժեշտի խաղին:
«Այդ թիմում են լինելու Ձանլուիջի Բուֆֆոնը, Ռիո Ֆերդինանդը, Ուգո Իբարան, Պատրիս Էվրան, Գաբրիել Հայնցեն, Փոլ Սքոուլզը, Անդրեա Պիրլոն, Պոլ Պոգբան, Ուեյն Ռունին, Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:
Կարիերաս ավարտելու ժամկետ չեմ նշի, որ կախված չլինեմ իմ խոսքերից:
Բնականաբար, Արգենտինայում խաղալու եմ միայն «Բոկայի» կազմում, սակայն կցանկանայի վերադանալ «Վեսթ Հեմ», որպեսզի կես տարի ինձ մեծարեին: Եվրոպայում հանդես եկած թիմերից ամենաշատը հենց «Վեսթ Հեմն» եմ սիրում»,- 36-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Տևեսը Մեսսիի հետ խաղացել է Արգենտինայի հավաքականում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուի հետ` «Մանչեսթեր Յունայթեդում»: Համաշխարհային ֆուտբոլի այդ երկու գերաստղերը երբեք թիմակիցներ չեն եղել: