Մեսսին ու Սուարեսը երկու գոլ կազմակերպեցին, սակայն «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Սելտային»: Արձանագրվել է 2:2 հաշվով ոչ-ոքի:

Առաջին խաղակեսում Լիոնել Մեսսին տուգանային հարվածը խորամանկ է խաղարկել և փոխանցում կատարել Լուիս Սուարեսին, ով գլխի հարվածով բացել է հաշիվը: Երկրորդ խաղակեսի սկզբում Ֆյոդոր Սմոլովը պատասխան գոլն է խփել:

67-րդ րոպեին Մեսսի հերթական փոխանցումից հետո Սուարեսը դուբլի հեղինակ է դարձել: Այդուհանդերձ գալիսացիները կարողացել են 88-րդ րոպեին փրկվել: Այս անգամ տուգանային հարվածը խորամանկ է իրացրել Յագո Ասպասը` «պատի» կողքով գնդակն ուղարկելով դարպասը:

Կատալոնական թիմը վաստակել է 69 միավոր, դարձել միանձնյա առաջատար, սակայն վաղը նրան կարող է շրջանցել Մադրիդի «Ռեալը» (68), որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Սելտան» 34 միավորով 16-րդ հորիզոնականում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով