Մյուլլերը Բունդեսլիգայի պատմության ռեկորդ սահմանեց

Գերմանիայի առաջնության վերջին` 34-րդ տուրում ընթանում է «Վոլֆսբուրգ» – «Բավարիա» հանդիպումը: Առաջին խաղակեսի սկզբում մյունխենցիների հարձակվող Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Կինգսլի Կոմանը:

Opta-ն հայտնում է, որ գերմանացու համար դա 21-րդ գոլային փոխանցումն էր ընթացիկ առաջնությունում, ինչը Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդն է:

Նախկին ռեկորդը պատկանում էր հենց «Վոլֆսբուրգի» կազմում հանդես եկած Կևին Դե Բրյունեին, ով ներկայումս խաղում է «Մանչեսթեր Սիթիում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով