ArmSport.am. Վալերի Հովհաննիսյանը հեռացել է «Արարատից»

Վալերի Հովհաննիսյանը լքել է Երևանի «Արարատի» գլխավոր մենեջերի պաշտոնը։ ArmSport.am-ը գրում է` կապ է հաստատել Մոսկվայում գտնվող Հովհաննիսյանի հետ, ով հաստատել է, որ սեփական որոշմամբ հեռացել է ակումբից

Նա հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալուց։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կոմիտեն որակազրկել էր Վալերի Հովհաննիսյանին մինչև 29․06․2020թ․՝ Բարձրագույն խմբի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-«Արարատ» խաղի ընթացքում մրցավարի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու համար։

Հավելենք, որ Հովհաննիսյանը մեկ տարի առաջ էր դարձել «Արարատի» գլխավոր մենեջերը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով