Արթուրը ժամանել է Թուրին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոն ժամանել է Թուրին, որտեղ բուժզննում է անցնելու:

23-ամյա ֆուտբոլիստի հետ Իտալիա են մեկնել նրա իրավաբանը, հայրը, եղբայրը և շրջապատի այլ մարդիկ, տեղեկացնում է sport.es-ը:

Հաջող բուժզննման դեպքում ակումբները կկնքեն պաշտոնական պայմանագիր: Հակառակ ուղղությամբ կմեկնի Միրալեմ Պյանիչը:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ բրազիլացին կատալոնական ակումբին խնդրել է նրան շուտ բաց թողնել, որպեսզի ակումբում չմնա մինչև օգոստոս, երբ կայանալու են Չեմպիոնների լիգայի հանդիպումները:

ArmenianEnglishRussian