Արյեն Ռոբբենը վերսկսում է կարիերան. հայնտնի է նրա թիմի անունը

Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Արյեն Ռոբբենը որոշել է վերսկսել կարիերան:
Հոլանդացին հայտարարել է, որ սկսել է մարզվել, որպեսզի մրցաշրջանի մեկնարկում լավ մարզավիճակում լինի և պայմանագիր ստորագրի:
«Չելսիի», Մադրիդի «Ռեալի» ու «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստն արդեն պայմանավորվածություն ունի իր կարիերայի առաջին ակումբի` «Գրոնինգենի» հետ, հայտնում է վերջինիս կայքը: Նրա տալու են 10 համարի խաղաշապիկը:
36-ամյա ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր 2019 թվականի ամռանը: