X

Բարձրագույն խումբ. «Լոռին» կամային հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 25-րդ  տուրում  «Լոռին» Վանաձորում  հյուրընկալեց  գործող  չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Առաջին խաղակեսը անցավ քիչ թե շատ հյուրերի   խաղային առավելությամբ,  խաղակեսի 14-րդ  րոպեին Յոհան Գուֆրանի հարվածից հետո անրդրադարձի հետևանքով ինքնագոլի  հեղինակ դարձավ՝  Խուան Բրավոն։ Դա  առաջին  խաղակեսի միակ  գոլն էր։

Երկրորդ  խաղակեսում  վանաձորյան թիմի ֆուտբոլիստները կարողացան  խաղային առավելության  նժարը թեքել իրենց  կողմ,  ինչի  արդյունքը եղավ 71-րդ  րոպեին 11-մետրանոց  տուգանային հարվածի վաստակումը, որն էլ հստակորեն իրացրեց թիմի լավագույն ռմբարկու՝ Ջոնել Դեսիրեն, 1։1։

Այս հանդիպումը Ֆանտաստիկ վերջաբան  ունեցավ,  մրցավարի  ավելացված  90+5-րդ  րոպեին  Աբրահամ Խաշմանյանի թիմը  կարողացավ  հաղթական  գնդակ  ուղարկել չեմպիոնի դարպասը, Միհրան Մանասյանը մկրատաձև գեղեցիկ հարվածով լոռեցիներին հաղթանակ պարգևեց, 2։1։

Այս  հաղթանակից  հետո  «Լոռին» վաստակեց  39 միավոր և  գտնվում է  մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում։  «Արարատ-Արմենիան» առաջատարի  դիրքը զիչեց Գյումրու  «Շիրակին»։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball