Թրիլերային սցենարով ավարտ «Արսենալ» մասնակցությամբ քառորդ եզրափակչի խաղում (տեսանյութ)

Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվել է «Շեֆֆիլդ Յունայթեդին» և առավելության հասել 2:1 հաշվով:

25-րդ րոպեին Ալեքսանդր Լակազետի վաստակած 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Նիկոլա Պեպեն:

Հանդարտ տեմպով անցած խաղը հանկարծ ակտիվացել է վերջին րոպեիներին: 87-րդ րոպեին Սեադ Կոլոշինացի կոպիտ սխալից հետո Դևիդ Մակգոլդրիկը պատասխան գոլն է խփել:

Երբ թվացել է, որ հիմնական ժամանակը կավարտվի հավասար արդյունքով, Դանի Սեբալյոսը խորամանկ հարվածով հաղթանակ է պարգևել լոնդոնցիներին:

Այսպիսով, Միկել Արտետայի թիմը կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով