Փառահեղ Էդգար Բաբայան. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հաղթական գոլն ու փոխանցումը (տեսանյութ)

Դանիայի առաջնության 30-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Էսբերգի» նկատմամբ:
Արդեն 6-րդ րոպեին տանտերերը հաշվի մեջ զիջելիս են եղել, սակայն երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը փրկել է նրանց:
69-րդ րոպեին 24-ամյա ֆուտբոլիստը հիանալի գոլային փոխանցում է կատարել, իսկ 5 րոպե անց ֆանտաստիկ անցում ձեռնարկել ու հաղթական գոլ խփել:
«Հոբրոն» վաստակել է 30 միավոր 8 միավորով առաջ պոկվել երկրորդ խմբում վերջին տեղը զբաղեցնող թիմից: