Մխիթարյանի վարձակալությունը երկարաձգվել է. Ֆոնսեկան հաստատեց

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նվազագույնը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը մնալու է «Ռոմայում»:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան այդ մասին հայտնել է «Միլանի» դեմ երեկ կայացած խաղից (0:2) հետո, տեղեկանում ենք DAZN-ից:
Դա նշանակում, որ 31-ամյա ֆուտբոլիստը կկարողանա հուլիսին մասնակցել Իտալիայի առաջնության խաղերին, ինչպես նաև օգոստոսին` Եվրոպա լիգայի խաղարկության փլեյ-օֆֆին:
Հիշեցնենք, որ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»: Իտալական ակումբը սկզբում նրան վարձակալել էր մինչև հունիսի 30-ը, սակայն կորոնավիորւսի պատճառով մրցաշրջանը երկարել է մինչև օգոստոսը ներառյալ, և կողմերը ստիպված են եղել վերաձևակերպել համաձայնագիրը: