Մխիթարյան, Չավի, Մեսսի, Ռոնալդու. 21-րդ դարի գոլային փոխանցումների առաջատարները

Transfermarkt.com-ը ներկայացրել է 21-րդ դարի յուրաքանչյուր մրցաշրջանի (առաջնություն+եվրագավաթ+այլ մրցաշարեր) արդյունքներով Եվրոպայում ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստներին:

2015-16թթ. մրցաշրջանում լավագույնը եղել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսսիայում»: Հենրիխն այդ մրցաշրջանում 32 գոլային փոխանցում է կատարել:

Ընթացիկ մրցաշրջանում դեռ առաջատարը Թոմաս Մյուլլերն է, սակայն նրան դեռ կարող են շրջանցել:

Վերջին 20 տարիների յուրաքանչյուր մրցաշրջանի ամենաշատ ասսիստներ կատարած խաղացողները.

2000-2001թթ. Լուիշ Ֆիգու («Ռեալ Մադրիդ») – 27 գոլային փոխանցում

2001-2002թթ. Զե Ռոբերտո («Բայեր» Լևերկուզեն) – 24

2002-2003թթ. Թյերի Անրի («Արսենալ») – 28

2003-2004թթ. Դեկու («Պորտու») – 29

2004-2005թթ. Ֆրենկ Լեմպարդ («Չելսի») – 21

2005-2006թթ. Ալեքս («Ֆեներբախչե») – 26

2006-2007թթ. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») – 21

2007-2008թթ. Սթիվեն Հոֆֆման («Ռապիդ» Վիեննա) – 25

2008-2009թթ. Չավի («Բարսելոնա») – 30

2009-2010թթ. Մեսութ Օզիլ («Վերդեր») – 29

2010-2011թթ. Մեսութ Օզիլ («Ռեալ Մադրիդ») – 29

2011-2012թթ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 29

2012-2013թթ. Խուան Մատա («Չելսի») – 35

2013-2014թթ. Կևին Կամպլ («Ռեդ Բուլ Զալցբուրգ») – 27

2014-2015թթ. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 28

2015-2016թթ. Հենրիխ Մխիթարյան («Բորուսսիա» Դ.) – 32

2016-2017թթ. Նեյմար («Բարսելոնա») – 27

2017-2018թթ. Դիմիտրի Պայետ («Օլիմպիկ Մարսել») – 23

2018-2019թթ. Դուշան Տադիչ («Այաքս») – 24

2019-2020թթ. Թոմաս Մյուլլեր («Բավարիա») – 24…

 

 

 

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով