Պաշտոնական. Իսպանական գրանդը պաշտոնանկ արեց գլխավոր մարզչին

«Վալենսիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Ալբերտ Սելադեսին պաշտոնանկ անելու մասին:

Իսպանացին «չղջիկների» ղեկը ստանձնել էր 2019 թվականի աշնանը: Նրա թիմը մրցաշրջանի վերսկսումից հետո անցկացրած 5 խաղւոմ ընդամենը 4 միավոր է վաստակել ու նահանջել 8-րդ տեղ:

Ուշագրավ է, որ 2012 թվականին Ունաի Էմերիի հեռանալուց հետո իսպանական ակումբն արդեն 11 մարզիչների է պաշտոնանկ արել:

Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ «Վալենսիան» կարող է գլխավորել Բարսելոնայի մախկին մարզիչ Էրնեստո Վալվերդեն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով