«Ոսկե գնդակը» ստանալու Մեսսիի շանսերը նվազել են, Ռոնալդուինը` աճել. ֆավորիտն այլ ֆուտբոլիստ է

Goal.com-ը թարմացրել է 2020 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար տրվող «Ոսկե գնդակ» մրցանակի ֆավորիտների իր կազմած ցանկը:

Հիմնական թեկնածուների եռյակից դուրս է մնացել Լիոնել Մեսսին` նահանջելով չորրորդ տեղ: Դա պայմանավորված է «Բարսելոնայի» վերջին անհաջող ելույթներով, որոնց պատճառով չեմպիոն դառնալու կատալոնացիների շանսերը կտրուկ նվազել են:

Անսպասելիորեն եռյակից դուրս է մնացել նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: Փոխարենը, միանգամից երկրորդ տեղ է բարձրացել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ում թիմն Ա սերիայի չեմպիոն դառնալու հիմնական հավակնորդն է:

Նախկինի պես «Ոսկե գնդակը» ստանալու գլխավոր թեկնածուն «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, ով արդեն նվաճել է Բունդեսլիգայի չեմպիոնի կոչումը և դարձել լավագույն ռմբարկու:

Goal.com-ի վարկածով «Ոսկե գնդակի» թոփ-10 թեկնածուները.

1. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)

2 (4). Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)

3 (2). Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)

4 (3). Լիոնել Մեսսի («Բարսելոնա») 

5 (5) Թոմաս Մյուլլեր («Բավարիա»)

6 (8). Կարիմ Բենզեմա («Ռեալ Մադրիդ»)

7 (6). Նեյմար (ՊՍԺ)

8 (7). Էրլինգ Հոլանդ («Բորուսսիա Դ.»)

9 (9). Կիլիան Մբապե (ՊՍԺ)

10 (10). Ջեյդոն Սանչո («Բորուսսիա» Դ.)

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով