Պաշտոնական. Արաս Օզբիլիսը մնում է Հայաստանում

«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ: Պայմանագիրը նախատեսված է 1 տարվա համար, հայտնում է երևանյան ակումբի կայքը:

30-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկին» է միացել 2019թ. օգոստոս ամսին:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Օզբիլիզն անցկացրած 11 խաղում դարձել է 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Օզբիլիզը 2012 թվականից հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրած 41 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով