Սետյենին պաշտոնանկ անելու լուրերից հետո «Բարսելոնայի» ղեկավարության կարևոր քայլը

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին: Կատալոնական ռադիոն (RAC1) տեղեկացնում է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն, ինչպս նաև ղեկավար կազմի մյուս անդամներ` Էրիկ Աբիդալը, Օսկար Գարուն ու Խավյեր Բորդասը գնացել են 61-ամյա մարզչի տուն, որպեսզի աջակցություն հայտնեն նրան:

Կողմերը քննարկել են մարզչի ու ֆուտբոլիստիների միջև կոնֆլիկտը, իսկ վերջում ջերմ հրաժեշտ տվել միմյանց:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ կատալոնական ակումբը դիտարկում է Սետյենին պաշտոնանկ անելու հնարավորությունը: Այդ դեպքում մինչև մրցաշրջանի ավարտ նրան կփոխարինի ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Խավյեր Գարսիա Պիմենտան:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով