Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն Ա սերիայի ուղեգիր է նվաճել

Հայտնի է դարձել Ա սերիայի առաջին նորեկի անունը: Աշխարհահռչակ նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագիի գլխավորած «Բենևենտոն» 31 տուրերում վաստակել է 76 միավոր և ապահովել ուղեգիրը:
Ուշագրավ է, որ Բ սերիայի համար ռեկորդային ցուցանիշ է մրցաշարի ավարտից 7 տուր առաջ ապահովել տեղն ուժեղագույն դիվիզիոնում:
«Բենևենտոն» իր պատմության մեջ երկրորդ անգամ հանդես կգա Ա սերիայում: Առաջինը 2016-17թթ. մրցաշրջանում էր: