6 տարում որևէ խաղ չանցկացրած ֆուտբոլիստը երկու անգամ կարմիր քարտ է ստացել

«Ինտերի» դարպասապահ Տոմազո Բերնին ընթացիկ մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել, սակայն արդեն երկու անգամ կարմիր քարտ է ստացել:

Երեկ կայացած «Պարմա» – «Ինտեր» մրցավեճի (1:2) 69-րդ րոպեին իտալացին հեռացվել է պահեստայիների նստարանից մրցավարի որոշումներն էմոցիոնալ կերպով բողոքարկելու պատճառով:

Հունվարի 26-ին Բերնին նույն պատճառով հեռացվել էր «Կալյարիի» դեմ խաղում:

Ուշագրավ է, որ 37-ամյա դարպասապահը «Ինտեր» է վերադարձել 2014 թվականին և մինչ օրս որևէ պաշտոնական խաղի չի մասնակցել:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով