Sky Sport Italia. Հակիմին այսօր կդառնա իտալական գրանդի ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» եզրային պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վերջին երկու մրցաշրջանները վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսսիայում», կարիերան շարունակելու է  «Ինտերում»:

Sky Sport Italia-ն գրում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն այսօր պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տրանսֆերը կազմելու է 40 միլիոն եվրո, գումարած հնարավոր պարգևավճարներ: Իսպանական ակումբը մարոկկացուն հետ գնելու հնարավորություն չի ունենա:

Բունդեսլիգայի ավարտված առաջնության 32 խաղում Հակիմին դարձել է 5 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով