«Բարսելոնա» — «Ատլետիկո». Երեք 11-մետրանոց և գերլարված խաղ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում մրցել են «Բարսելոնան» և «Ատլետիկոն»: Գրանցվել է 2:2 հաշվով ոչ-ոքի:

11-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո Դիեգո Կոստան գրավել է սեփական դարպասը: Ընդամենը 8 րոպե անց Կոստան 11-մետրանոց է իրացրել, սակայն դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը փրկել է տանտերերին: Այդուհանդերձ տեսակրնության համակարգի շնորհիվ պարզվել է, որ գերմանացին քայլ է կատարել հարվածից առաջ և ստանդարտը վերանշանակվել է: Այս անգամ գնդակին մոտեցել է Սաուլ Նիգեսը, ով անվրեպ է եղել:

Երկրորդ խաղակեսը նույնպես «բլաուգրանան» ակտիվ է սկսել և 50-րդ րոպեին 11-մետրանոց վաստակել: Լիոնել Մեսսին շքեղ հարվածով առաջ է մղել իր թիմին: Կատալոնացիների ուրախությունը կրկին կարճ է տևել, քանի որ 62-րդ րոպեին նրանց դարպասին հերթական 11-մետրանոցն է նշանակվել: Սաուլը կրկին գոլ է խփել:

Այսպիսով, «Բարսելոնան» հերթական սայթաքումից հետո ունի 70 միավոր և 1 միավորով զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ քիչ է անցիկացրել: «Ատլետիկոն» 59 միավորով երրորդ տեղում է:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով