ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը երկարաձգվել է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնում է «Ռոմայում»: Իտալական ակումբը հաստատել է, որ երկաարձգել է 31-ամյա ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիրը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նախապես այն գործում էր մինչև հունիսի 30-ը:

Բացի այդ, «Ռոման» տեղեկացնում է` նախնական համաձայնություն է ձեռք բերվել, որ Մխիթարյանը Հռոմում կմնա նաև 2020-21թթ. մրցաշրջանում:

«Գայլերի» կազմում Ա սերիայում անցկացրած 19 խաղում Հենրիխը դարձել է 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով