Բարձրագույն խումբ. «Նոա» ՖԱ-ն խոշոր հաշվով հաղթեց «Շիրակին»

Մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ տուրի  հանդիպումները։ Երևանի «Նաիրի» մարզադաշտում  «Նոա» ՖԱ-ն հյուրընկալել էր  առաջին տեղով ընթացող Գյումրու «Շիրակին»։

Հանդիպման առաջին խաղակեսը անցավ   հավասար պայքարում։  Այնուամենայնիվ խաղակեսի  վերջում  տանտերերը կարողացան բացել հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մայրովիչը, 1։0։

Երկրորդ խաղակեսում գյումրեցիները կարողացան տարածքային և խաղային առավելությունը վերցնել իրենց  ձեռքը,    սակայն  հանդիպման 74-րդ րոպեին «Նոայի»  հակագրոհներից մեկի ժամանակ  հաջողվեց  վաստակել 11-մետրանոց  տուգանային, որն էլ հստակորեն իրացրեց՝ Մաքսիմ Մայրովիչը, այս խաղում դառնալով դուբլի հեղինակ։

Գոլից հետո  «Շիրակի» ֆուտբոլիստները մնացին  տասը  ֆուտբոլիստով,  կոպիտ խախտման արդյունքում երկրորդ  դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Հրայր Մկոյանը, էլ ավելի դժվար կացության մեջ դնելով իր թիմին։

Իսկ «Նոայի» ֆուտբոլիստները խաղավերջում ևս երկու գնդակ ուղերկեցին Վարդան Բիչախչյանի թիմի դարպասը։ Նախ 87-րդ  րոպեին գոլի հեղինակ դարձավ՝ Դմիտրի Լավրիշևը, իսկ  89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ խաղադաշտ փոխարինման մտած՝ Ռոխաս Կռուսնուսկասը, իսկ «Նոան» հաղթեց  խոշոր 4։0 հաշվով։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 48 միավոր և ժամանակավերպես բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական, լուրջ հայտ ներկայացնելով  չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար։  «Շիրակը» 46 միավերով երկրորդն է։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով