«Զենիթը» դարձավ Ռուսաստանի չեմպիոն

Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Զենիթը» 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տոնել «Կրասնոդարի» նկատմամբ:

Այդ հաղթանակի շնորհիվ պետերբուրգցիները վաստակել են 62 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձել չեմպիոն: Սերգեյ Սեմակի գլխավորած թիմի մոտակա հետապնդող «Լոկոմոտիվն» ունի 49 միավոր:

Այսպիսով, «Զենիթն» իր պատմութան մեջ 6-րդ անգամ դարձավ Ռուսաստանի չեմպիոն: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Ավելի շատ անգամ չեմպիոն է դարձել միայն «Սպարտակը» (10):

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով