Հենրիխ Մխիթարյան. «Չպետք է խելագարվենք` մտածելով, որ ամեն ինչ կորած է»

NAPLES, ITALY - JULY 05: Henrikh Mkhitaryan of AS Roma celebrates after scoring a goal during the Serie A match between SSC Napoli and AS Roma at Stadio San Paolo on July 5, 2020 in Naples, Italy. (Photo by MB Media/Getty Images)

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարծիք է հայտնել Ա սերիայի 30-րդ տուրի «Նապոլիի» դեմ արտագնա խաղի (1:2) մասին, որում նա դարձել է հռոմեացիների միակ գոլի հեղինակը:

«Կարծում եմ` ավելի լավ խաղացինք, քան նախորդ հանդիպումներում: Արժանի չէինք պարտության: Փորձեցինք բոլոր ուժերը թողնել խաղադաշտում: 1:1 հաշվի ժամանակ մենք շանս ունեինք, սակայն կենտրոնացված չէինք, երբ գոլ խփեց Ինսինյեն: Այդուհանդերձ, ամեն ինչ կանենք, որ մրցաշրջանը հնարավորինս լավ ավարտենք:

Ես ինձ լավ եմ զգում, մրցաշրջանի վերսկսումից հետո անդադար խաղում եմ: Կարծում եմ` վերջին անհաջողություններում թիմի խնդիրն ավելի շատ մեր գլխներում է: Պետք է կենտրոնացված մնանք, չխելագարվենք` մտածելով, որ ամեն ինչ կորցրել ենք: Դեռ շատ խաղեր կան, և ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք հիանալի թիմ ունենք, ուստի կարող ենք ճիշտ ճանապարհին կանգնել, եթե հաջորդ մրցավեճում հաղթենք: Պետք է օգնենք միմյանց: Ամեն ինչ լավ կլինի, որովհետև լավ կազմ ունենք»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Նշենք, որ «Ռոման» 48 միավորով հինգերորդ տեղում է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball