Մխիթարյանի գեղեցիկ գոլը «Ռոմային» չփրկեց կարևոր խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվել է «Նապոլիին»:
55-րդ րոպեին Մարիո Ռուի փոխանցումից հետո Խոսե Կալյեխոնն առաջ է մղել տանտերերին:
5 րոպե անց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը գնդակը ստացել է սեփական կիսադաշտում, 35-40 մետր անցել և հաշվենկատ հարվածով դարձել գեղեցիկ գոլի հեղինակ:
Որոշիչ է դարձել 82-րդ րոպեին Լորենցո Ինսինյեի ֆանատստիկ գոլը պտտեցրած հարվածով:
Այսպիսով, այս խաղից հետո երկու թիմերը 48-ական միավորով հավասարվեցին և կիսում են 5-6 տեղերը:
Մխիթարյանի գոլը