«Շիրակը» զրկվեց Հայաստանի չեմպիոն դառնալու շանսերից

Հայաստանի առաջնության նախավերջին` 27-րդ տուրից կայացավ 2 խաղ, սակայն արդեն պարզ է, որ «Շիրակը» չի կարողանա չեմպիոն դառնալ:

Գյումրեցիներն այսօր 0:4 հաշվով արտագնա պարտություն կրեցին «Նոայից», և առաջին տեղից նահանջեցին` երրորդ: Վարդան Բիչախչյանի թիմն ունի 46 միավոր, երկրորդ տեղում գտնվող «Նոան»` 48, իսկ կրկին միանձնյա առաջատար դարձած «Արարատ-Արմենիան»` 49: Վերջինս այսօր 1:0 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ:

Ուշագրավ է, որ «Շիրակը» 26-րդ տուրից հետո առաջատարն էր և չեմպիոնության լավագույն շանսերն ուներ:

Վերջին տուրում կայանալու է «Արարատ-Արմենիա» — «Նոա» չեմպիոնական հանդիպումը: Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում Վարդան Մինասյանի թիմը երկրորդ տարին անընդմեջ կնվաճի ոսկե մեդալները:

Հատկանշանակ է, որ այդ թիմերը նաև եզրափակչում որոշելու են Հայաստանի գավաթի հաղթողին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball