Ռամոսի գոլը «Ռեալին» 7 միավորի առավելություն տվեց «Բարսելոնայի» նկատմամբ

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» սեփական հարկի տակ հյուրընկալալ է Մադրիդի «Ռեալին»:

Հանդիպման 73-րդ «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածը: Սա իսպանացու կարիերայում 101-րդ գոլն էր, անընդմեջ իրացրած 22-րդ 11-մետրանոցը:

«Ռեալը», 34 տուրից հետո վաստակել է 77 միավոր, գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը` 7 միավորով առաջ անցնելով կատալոնական «Բարսելոնայից»:

Զինեդին Զիդանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի հուլիսի 10-ին՝ սեփական հարկի տակ ընդունելով «Ալավեսին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով