Սուարեսի ու Գրիզմանի փայլուն գոլերը, Մեսսիի 2 ասսիստները. «Բարսելոնան» շանս չտվեց հաղթեց ուժեղ մրցակցին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Վիլյառեալին» և 4:1 հաշվով հաղթանակի հասել:

Արդեն 3-րդ րոպեին Ժորդի Ալբայի փոխանցումից հետո Պաու Տորրեսը գրավել է սեփական դարպասը: Քիչ անց (14), Ժերար Մորենոն պատասխան գոլն է խփել: Մինչև ընդմիջում «Բարսելոնան» կարողացել է ևս երկու գոլ խփել: Լիոնել Մեսսիի փոխանցումներից հետո անչափ գեղեցիկ գոլերի հեղինակ են դարձել Լուիս Սուարեսն (20) ու Անտուան Գրիզմանը (45): Խաղավերջում (86) փոխարինման մտած Անսումանե Ֆատին անհատական անցումով հաշիվը դարձրել է խոշոր:

Հատկանշական է, որ Մեսսին 69-րդ րոպեին գոլ է խփել, սակայն այն չեղարկվել է Արտուրո Վիդալի մոտ գրանցված խաղից դուրս վիճակի պատճառով, իսկ վերջին րոպեներին արգենտինացու իրացրած տուգանային հարվածից հետո տանտերերին փրկել է դարպասաձողը:

Այսպիսով, կատալոնական թիմը վաստակել է 73 միավոր և կրկին 4 միավորով է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»: «Վիլյառեալը» 54 միավորով մնաց հինգերորդ տեղում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով