«Ալաշկերտը» նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր, «Լոռին» կրկին չհայտնվեց եվրագավաթներում

Հայաստանի առաջնության 27-րդ տուրի արդյունքներով հայտնի դարձավ եվրագավաթների վերջին` 4-րդ ուղեգիրը ստացողի անունը: «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով ջախջախեց «Լոռիին» և ապահովեց նվազագույնը չորրորդ տեղը:

Եղիշե Մելիքյանի նոր թիմը վաստակել է 44 միավոր և վերջին տուրից առաջ 4 միավորով առաջ անցել «Լոռիից»: Ավելին, «Ալաշկերտը» կարող է նաև մրցանակային եռյակ մտնել, եթե վերջին տուրում հաղթի «Շիրակին» (46):

Ուշագրավ է, որ վանաձորցիները դարձել էին Բարձրագույն խմբի ձմեռային չեմպիոն: Նախորդ մրցաշրջանում «Լոռին» նույնպես հաջող էր սկսել առաջնությունը, սակայն հետո կորցրել էր դիրքերը: Իսկ ահա Գավաթում հասել էր եզրափակիչ, որը նվաճելու դեպքում կհայտնվեր Եվրոպա լիգայում, բայց կրկին պարտվել էր «Ալաշկերտին»:

Հավելենք, որ եվրագավաթների ուղեգիր են նվաճել նաև «Արարատ-Արմենիան», «Նոան» և «Շիրակը»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball