Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» խոշոր հաշվով հացթեց «Լոռիին»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 27-րդ  տուրի  վերջին խաղում՝ Երևանի «Ալաշկերտը» «Նաիրի»  մարզադաշտում  հյուրընկալեց Վանաձորի  «Լոռիին»։

Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում, թիմերը շատ  արագ  փոխանակվեցին մեկական գոլով, նախ 4-րդ  րոպեին հյուրերի կազմում հաշիվը  բացեց Ուգուչուկու Իվուն,  0։1, իսկ 10-րդ րոպեին Տիագո Գալվաոն  տուգանային գեղեցիկ  հարվածով  հավասարեցրեց  հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսում  «Ալաշկերտը»  խաղային առավելություն ստեղծելով մրցակցի նկատմամբ կարողացավ  չորս գնդակ ուղարկել  Աբրահամ Խաշմանյանի թիմի դարպասը։  Նախ 48-րդ րոպեին  Աբդու Կամառան  առաջ մղեց իր թիմին հաշվի մեջ, իսկ  49-րդ և 69-րդ րոպեներին Ալեքսանդր Գլիշիչը իր հաշվին դուբլ գրանցելով  հաշիվը դարձրեց  4։1։ Խաղավերջում «Ալաշկերտի» կազմում խաղադաշտ փոխարինման մտած Էդուարդ Ավագյանը գոլ հեղինակելով հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր՝ 5։1 և վերջակետ  դրեց այս հանդիպմանը։

Այս հաղթանակից  հետո  «Ալաշկերտը» վաստակեց  44 միավոր  և պահպանեց  մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, ինչը  թույլ տվեց  թիմին  Եվրոպա լիգայի մասնակցության ուղեգիր նվաճել։  Վանաձորի  «Լոռին» 40 միավորով 5-րդ հորիզոնականում է։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball