Դանիլ Կվյատ. «Ես գեղեցիկ շրջապտույտներ եմ ունեցել, բայց հեռուստատեսությամբ դրնաք չեն ցուցադրվել»

«Ալֆա Տաուրի» ռուս մրցարշավորդ Դանիիլ Կվյատը ևս մեկ անգամ պատմել է, թե ինչպես է իր համար զարգացել ավստրիական Գրան Պրի մրցավազքը՝ ափսոսալով, որ հեռուստատեսային հեռարձակմամբ չեն կարողացել լիարժեք տեսնել իր գեղեցիկ շրջապտույտները:

«Մրցավազքը գեղեցիկ շրջապտույներով հարուստ էր: Գեղեցիկ շրջապտույտներ ունեցա, որոնքլ հավանաբար, ոչ ոք չէր տեսնում, որովհետև, իհարկե, դրանք չէին ցուցադրվում հեռուստատեսությամբ: Ամեն դեպքում, հրաշալի էր, կոլեգաների հետ նորից մրցելը: Երկրորդ ելքից հետո մրցավազքի երկրորդ կեսը շատ հետաքրքիր էր: Ես հաճելի մրցարշավ ունեյի, մինչև այն պահը քանի անիվերով չէի բախվել մրցակիցներից մեկի հետ: Ինձ հրեցին դեպի դեղին մայթ, որը վնասեց իմ մեքենայի առջևի մասը: Դրանից հետո մրցավազքն ինձ համար իրականում ավարտվեց, քանի որ մեքենան կորցրել էր իր սկզբնական վիճակը: Որից հետո խնդիր առաջացավ նաև մեքենայի հետևի մասում, ինչից հետո մրցավազքը ինձ համար վերջապես ավարտվեց:

Մինչև առջևի հատվածում վնասվածք ստանալը ես պայքարում էի լուրջ միավորների ձեռք բերելու համար: Իհարկե, այն ինչ տեղի ունեցավ դա հիասթափեցնող է, բայց պետք է ընդունենք, որ մենք լավ տեմպ ունեցանք: Հուսով եմ, որ հաջորդ անգամ ես ավելի հանգիստ կլինեմ և կկարողանամ լավ միավորներ շահել», — ասել է Կվյատը «Ալֆա Տաուրի» վիդեո բլոգում:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball