Ժունինյո. «Նեյմարը փողի համար տեղափոխվեց ՊՍԺ, որովհետև Բրազիլիայում մեզ այդպես են սովորեցնում»

Լիոնի «Օլիմպիկի» լեգենդար ֆուտբոլիստ Ժունինյո Պերնամբուկանոն, ով ներկայումս ակումբի տեխնիկական տնօրենն է, կարծիք է հայտնել, թե ինչու է Նեյմարը «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ-ը:

«Բրազիլիայում մեզ մանկուց սովորեցնում են մտածել միայն փողի մասին, իսկ Եվրոպայում մարդիկ այլ մենթալիտետ ունեն: Երբ դեռ պատանի էի, ենթագիտակցորեն կազմել էի իմ կարիերայի ծրագիրը, որում  ցանակնում էի բրազիլական այլ թոփ-ակումբ տեղափոխվել ոչ միայն մարզական նպատակով: Ինձ սովորեցրել են, որ հարկավոր է այնտեղ գնալ, որտեղ ավելի շատ կվճարեն: Դա է բրազիլական ճանապարհը:

Նայեք Նեյմարին: Նա միայն փողի պատճառով տեղափոխվեց ՊՍԺ: Փարիզցիները կատարեցին նրա բոլոր պահանջները, իսկ հիմա նա պետք է դա փոխհատուցի խաղադաշտում: Նա պետք է բոլոր ուժերը ներդնի խաղադաշտում, պատասխանատու լինի և դառնա առաջատար:

Խնդիրն այն է, որ բրազիլացու կայացումը հիմնված է ագահության վրա, նա միշտ ավելի շատ փող է ուզում:  Նեյմարին հենց այդպես են դաստիարակել: Հարկավոր է բաժանել Նեյմար-ֆուտբոլիստին և Նեյմար-մարդուն: Նա ագահ է, բայց որպես ֆուտբոլիստ աշխարհի 3 լավագույններից մեկն: : Նա Ռոնալդուի ու Մեսսիի մակարդակում է»,- բրազիլացու վարպետի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball