Պաշտոնական. Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Փյունիկից»

Հայասանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»։ Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով երևանյան թիմում, Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։
««Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Կառլեն Մկրտչյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- գրված է ակումբի հայտարարությունում։