«Ռեալը» պատրաստվում է անվճար ձեռք բերել Մբապեին և նրան աստղաբաշխական պարգևավճար տալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը մնում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն, ում ձեռք բերելու համար իսպանացիները յուրահատուկ ծրագիր են մշակում:

El Chiringuito-ն տեղեկացնում է, որ «արքայական ակումբն» ուզում է ֆրանսիացուն 2022 թվականի ամռանը ձեռք բերել անվճար, երբ կսպառվի փարիզցիների հետ նրա պայմանագրի ժամկետը: Որպեսզի այդ ժամանակ հարձակվողն ընտրի «Ռեալը», մադրիդցիները պատրաստ են զուտ համաձայնության համար նրան 100 միլիոն եվրո վճարել: Դա որևէ կապ չի ունենա աշխատավարձի հետ, որը նույնպես հսկայական է լինելու:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՊՍԺ-ն ցանկանում է 21-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքել և նրան դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball