Դիսնեյի հերոսների միջոցով նպաստել ֆուտբոլի տարածմանը. ՀՖՖ-ն միացավ ՈւԵՖԱ-ի ծրագրին

Հունիսի 29-ին ՀՖՖ-ն պաշտոնական նամակ-հրավեր է ստացել ՈՒԵՖԱ-ից, որի համաձայն Հայաստանը կարող է միանալ ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին։ Այդ մասին տեղեկացնում ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագիրը ՈՒԵՖԱ-ի և «Դիսնեյ» աշհարհահռչակ ընկերության հետ համագործակցությունն է, որի հիմքում ընկած է «Դիսնեյի» հերոսների շնորհիվ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը։

Հայաստանն առաջին երկրներից է, որ ներգրավվել է այս ծրագրում։ Ծրագրի մեկնարկը կտրվի 2021 թվականի մարտին։ Ամբողջ Հայաստանով մեկ կբացվեն 30 կենտրոններ (յուրաքանչյուր մարզում՝ 2-ական կենտրոն, 10-ը՝ մայրաքաղաք Երևանում), որտեղ աղջիկները կկարողանան ֆուտբոլ խաղալ՝ ընդօրինակեով «Դիսնեյի» հերոսներին պես։ Մինչ ծրագրի մեկնարկը Հայաստանից երկու մարզիչներ կվերապատրաստվեն ՈՒԵՖԱ-ի նախապատրաստական ծրագրերով, որից հետո իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն հայ աղջիկներին։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball