Իբրահիմովիչ. «Ես «Միլանի» նախագահն եմ, մարզիչը և ֆուտբոլիստը, բայց միայն մեկի համար եմ վճարվում»

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը  «Յուվենտուսի» նկատմամբ հաղթանակից (4:2) հետո, որում նա գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել, իր կատակային ոճով կրկին գովերգել է իրեն:

«Գաղտնիք չէ, որ ծեր եմ, բայց տարիքը միայն թիվ է: Ինձ լավ եմ զգում: Ես թիմի նախագահն եմ, մարզիչը և ֆուտբոլիստը, բայց վճարվում եմ միայն խաղացողի համար: Եթե «Միլանում» լինեի մրցաշրջանի սկզբից, մենք կնվաճեինք չեմպիոնի կոչումը:

Չգիտեմ կմնամ «Միլանում», թե` ոչ: Առջևում դեռ մեկ ամիս կա: Իրավիճակն իսկապես տարօրինակ է: Ինձ այստեղ շատ է դուր գալիս: 38 տարեկան եմ, մարզավիճակս արդեն այն չէ, բայց դրան խելամտորեն եմ մոտենում: Չեմ փորձում այնպես խաղալ, կարծես 20 տարեկան եմ: Ցանկանում եմ իմ խաղով դաշտում տարբերություն ստեղծել: Այստեղ չեմ եկել թալիսման լինելու համար»,- շվեդի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball