Լրագրող. «Մեսսիի զայրույթը հասել է ստրատոսֆերա, երբ նրան հայտնել են Բարտոմեուի պահանջը»

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին շատ դժգոհ է մնացել ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուից, ով փորձել է փոխել արդեն համաձայնեցված նոր պայմանագրի կարևորագույն կետերից մեկը: Այդ մասին պատմել է Okdiario-ի լրագրող Էդուարդո Ինդան:

«Մեսսիի հետ նոր պայմանագիր ստորագրելու պատմությունը զավեշտ է: Նրանք անընդհատ «ծաղրում» են արգենտինացուն: Արդեն համաձայնեցված էր մինչև 2023 թվականը գործող նոր պայմանագրի բոլոր կետերը, սակայն Բարտոմեուն կապնվել է ֆուտբոլիստի շրջապատի հետ և հայտնել, որ աշխատավարձը հարկավոր է կրճատել: Այն դեպքում, որ դեռ մայիսին համաձայնության էին հասել:

Մեսսիի զայրույթը հասել է մոտավորապես ստրատոսֆերային: Պատճառը գումարը չէ, այլ պայմանավորվածության խախտումը և անհարգալից վերաբերմունքը»,- նշել է լրագրողը:

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 6-ակի մրցանակակրի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Նա տարեկան «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) ստանում է մոտ 50 միլիոն եվրո:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball