Մի լուսանկարի պատմություն. Հանդիպում «Մառախլապատ Ալբիոնում», 1973

1937 թվականին Լոնդոնի Ստեմֆորդ Բրիջ մարզադաշտում տեղի ունեցավ հանդիպում Չարլթոն Աթլետիկի և Չելսիի միջև: Սակայն եղանակային պայմանները բավականին անբարենպաստ էին։ Դաշտում այնպիսի խիտ մառախուղ էր, որ խաղացողները հազիվ էին տեսնում միմյանց և գնդակը: Խաղը նույնիսկ ընդհատվեց, բայց մի քանի րոպե անց այն նորից վերսկսվեց։

Եվ այսպես խաղը շարունակվեց: Համենայն դեպս, այդպես էր մտածում Չարլթոնի դարպասապահ Սեմ Բարտրամը: Նա լարված փորձում էր մառախուղի մեջ ինչ-որ ուրվագիծ տեսնել կամ որևէ ձայն լսել, բայց ոչինչ չէր երևում։ Դաշտը անսովոր հանգիստ էր: Այսպիսով Բարտրամը մոտ 15 րոպե գերլարված փորձում էր պաշտպանել իր սեփական դարպասը, և հենց այդ ժամանակ էլ արվեց այս լուսանկաը:

Այն թե ինչ եղավ հետո Բարտրամը պատմել է իր գրքում. «Շատ ժամանակ էր անցել, և մառախուղի միջից ինչ որ մեկը մոտեցավ ինձ, դա ոստիկանն էր, ով ապշած նայեց ինձ. «Ի՞նչ ես անում այստեղ:

— հարցրեց նա.

— Խաղը չեղարկվել է քառորդ ժամ առաջ: Դաշտում ոչ ոք չկա»:

Պարզվեց, որ խաղի վերսկսումից հետո դատավորը որոշել էր ընդհատել այն: Հանդիսատեսը գնացել էր տուն, իսկ խաղացողները լքել էին դաշտը: Եվ ոչ ոք չէր մտահոգվել զգուշացնել դարպասապահին ով խաղը չեղյալ հայտարարելու պահին դաշտի հակառակ ծայրում էր, որ հանդիպումը չեղարկվել է: Բախտի բերմամբ ոստիկանը որոշել էր շրջել մարզադաշտով և հանդիպել էր լքված դարպասապահին: Հակառակ դեպքում, Սեմը դեռ երկար ժամանակ կշարունակեր պաշտպանել այն դարպասը որին որևէ գրոհ չէր սպառնում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball