Սուպերքամբեք. 0:2-ից հետո 4:2 հաշվով հաղթանակ «Միլան» – «Յուվենտուս» խաղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրի «Միլան» – «Յուվենտուս» կենտրոնական խաղը թրիլերային է ստացվել: Տանտերերը հաղթել են 4:2 հաշվով: Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդի սկզբում թուրինցիները երկու գնդակ են խփել: Աչքի են ընկել Ադրիեն Ռաբյոն և Կրիշտիանու Ռոնալդուն:

Այդուհանդերձ, ընդամենը 5 րոպեի ընթացքում (62-67) «ռոսոներին» կարողացել է երեք գոլ հեղինակել և հաշվի մեջ առաջ անցնել: Նախ 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Զլատան Իբրահիմովիչը, հետո շվեդի փոխանցումը անհատական ու հեշռ անցումով եզրափակել է Ֆրանկ Կեսսիեն, ապա մեկ այլ անցումով աչքի է ընկել փոխարինման մտած Ռաֆայել Լեաուն:

80-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է Անտե Ռեբիչը, ով օգտվել է Ալեքս Սանդրոյի կոպիտ սխալից ու Ջակոմո Բոնավենտուրայի փոխանցումից:

Ստեֆանո Պիոլիի թիմը վաստակել է 49 միավոր, շրջանցել «Ռոմային» (48) ու «Նապոլիին» (48) և բարձրացել հինգերորդ տեղ: Այնուամենայնիվ, Իտալիայի հարվային թիմերը մեկ խաղ քիչ են անցկացրել: «Յուվենտուսը» մնաց 75 միավորով, սակայն շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball