«Բարսելոնան» հաղթեց դերբիում և իր սկզբունքային մրցակցին ուղարկեց Սեգունդա (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»:

Միակ գոլը գրանցվել է 56-րդ րոպեին, երբ Ժորդի Ալբա — Անտուան Գրիզման — Լիոնել Մեսսի գեղեցիկ կոմբինացիայից հետո արգենտինացին հարված է կատարել, գնդակն անդրադարել է պաշտպանից և հայտնվել Լուիս Սուարեսի մոտ, ով գրավել է դարպասը:

Մինչև այդ երկու թիմերը մնացել են 10-ական ֆուտբոլիստով: Կարմիր քարտ են ստացել կոպիտ խաղով աչքի ընկած Անսու Ֆատին և Պոլ Լոսանոն:

«Կապտանռնագույնները» վաստակել են 76 միավոր և ընդհուպ մոտեցել առաջատար «Ռեալ Մադրիդին» (77), որը մեկ խաղ քիչ է անցկացրել: «Էսպանյոլը» 24 միավորով մնաց վերջին` 20-րդ հորիզոնականում և զրկվեց Լա լիգայում մնալու բոլոր շանսերից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball