Կորոնավիրուս «Լոռիում». Շահատունին վարակվել է, ևս 3 ֆուտբոլիստի դեպքում կասկած կա

«Լոռին» հայտարարել է, որ ակումբում կորոնավիրուսի դեպք է հայտնաբերվել:

«COVID-19 համավարակը շարունակում է իր բացասական հետևանքները թողնել ոչ միայն «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզական արդյունքների վրա, այլ նաև հասցրել է վարակել ակումբի ներկայացուցիչներին։

Այսօր թեստի պատասխանը դրական էր դարպասապահ Վարդան Շահատունու մոտ։ Նա արդեն հոսպիտալացվել է և գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Եվս երեք ֆուտբոլիստներ այս պահին ունեն բարձր ջերմություն։

Վաղը «Լոռիի» ֆուտբոլիստներն ու անձնակազմը սահմանված կարգով ևս մեկ անգամ կթեստավորվեն։

Ակումբը արագ ապաքինում և առողջություն է մաղթում բոլոր վարակակիրներին»,- գրված է վանաձորցիների հայտարարությունում:

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով