Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ «Ռոման» կամային հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Պարմայի» նկատմամբ:

9-րդ րոպեին Յուրայ Կուցկան 11-մետրանոց հարվածով առաջ է մղել հյուրերին, սակայն ընդմիջումից առաջ` 43-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխան գոլն է խփել: 57-րդ րոպեին Հենրիխի փոխանցումից հետո Ժորդան Վերետուն շեշետակի հարվածով հաղթական գոլն է խփել:

31-ամյա հայ ֆուտբոլիստը 78-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ 90-ին փոխարինվել է:

Այդ հաղթանակի շնորհիվ հռոմեացիները վաստակել են 51 միավոր և վերադարձել հինգերորդ տեղ:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով