«Մեսսիին թուլամորթ անվանողները վախենում են իրենց կնոջից TV հեռակառավարման վահանակն ուզել». Դե Ռոսսի

Իտալիայի հավաքականի ու «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Ամեն անգամ, երբ Մեսսիի դեմ էի խաղում, տեսնում էի, թե իմ թիմակիցների ինչպիսի հիացմունքով են նայում նրան: Դա անմիջապես հասկանում էի, որովհետև ես նույնպես հիացած էի նրա խաղով: Երբ հանդիպման ժամանակ Մեսսիից գնդակ ես խլում, ներքին հպարտություն ես զգում: Դա նույնը չէ, երբ ուրիշից ես գնդակ խլում:

Լեոն 15 տարի հաջողությամբ խաղում է այնպիսի ֆուտբոլիստների դեմ, որոնք ուզում են ապացուցել, որ արժանի են նրա հետ միաժամանակ խաղադաշտում գտնվել: Այդ պատճառով Իտալիայում ծիծաղում են այն մարդկանց վրա, ովքեր ասում են, թե Մեսսին առաջատարի բնավորություն չունի: Այն դեպքում, որ նա աշխարհի ամենահամարձակն է: Համակարգչի առջև նստած «համարձակները», ովքեր Մեսսիին թուլամորթ են անվանում, վախենում են սեփական կնոջից հեռուստացույցի հեռակառավարման վահանակը խնդրել, որպեսզի փոխեն ալիքը:

Իհարկե, աշխարհում կան նաև այլ հիանալի ֆուտբոլիստներ, ինչպես օրինակ Ռոնալդուն է: Կրիշտիանուն վիճակագրությամբ, գոլերով ու տիտղոսներով համարժեք է Մեսսիի, բայց ֆուտբոլում գոյություն ունի նաև խաղից հաճույք ստանալու գործոնը: Այդ դեպքում ես ընտրում եմ Մեսսիին»,- La Nacion-ի հետ զրույցում ասել է իտալացին:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball