«Ուրարտուի» լեգիոներն ավարտեց կարիերան և ակումբում կարևոր պաշտոն ստացավ

«Ուրարտուի» 30-ամյա կիսապաշտպան Իգոր Պադերինը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Նա կշարունակի մնալ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի համակարգում, բայց արդեն այլ կարգավիճակով։ Պադերինը նշանակվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի գլխավոր մարզչի պաշտոնակատար։

Հավելենք, որ Պադերինը այս տարվա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր համալրել երևանյան ակումբի շարքերը։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է պաշտոնական 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Իգոր Պադերինին ակումբում անցկացրած ելույթների համար և բեղմնավոր աշխատանք մաղթում նոր կարգավիճակում»,- գրված է ակումբի հայտարարությունում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball