Պաշտոնատար անձանց սադրիչ արտահայտությունները և հայհոյանքներ մրցավարին. «Նոա» – «Շիրակ» խաղի տուգանքները

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ժամանակ որոշումներ են կայացվել Բարձրագույն խմբի 27-րդ տուրի  աղմկահարույց` «Նոա» — «Շիրակ» հանդիպման վերաբերյալ: Երկու ակումբներն էլ տուգանվել են:

Ներկայացնում ենք ՀՖՖ ԿԿ-ի ներկայացրած արձանագրությունը

«06/07/20թ. «Նոա»-«Շիրակ» (ԲԽ127) խաղի մասին (Ամբողջ խաղի ընթացքում «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պաշտոնյաները պարբերաբար բարձրաձայն հայհոյանքներ էին հնչեցնում մրցավարական անձնակազմի հասցեին) ՈՐՈՇԵՑԻՆ`

«Նոա»-«Շիրակ» (ԲԽ127) խաղին (Ամբողջ խաղի ընթացքում Շիրակ ֆուտբոլային ակումբի պաշտոնյաները պարբերաբար բարձրաձայն հայհոյանքներ էին հնչեցնում մրցավարական անձնակազմի հասցեին) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` «Շիրակ» ՖԱ-ին տուգանել 150000 ՀՀ դրամ

06/07/20թ. «Նոա»-«Շիրակ» (ԲԽ127) խաղի մասին (Խաղի 90-րդ րոպեին «Նոա» թիմի պաշտոնատար անձանց կողմից հնչեցին վիրավորական և սադրիչ արտահայտություններ «Շիրակի» ֆուտբոլիստների և պաշտոնատար անձանց հասցեին, ինչի արդյունքում տրիբունայում տեղի ունեցավ մարդկանց կուտակում և հրմշտոց, սակայն ՀՖՖ ներկայացուցիչների և անվտանգության աշխատակիցների ջանքերով լուծվեց կոնֆլիկտը:) ՈՐՈՇԵՑԻՆ`

«06/07/20թ. «Նոա»-«Շիրակ» (ԲԽ127) խաղին (Խաղի ժամանակահատվածում «Նոա» թիմի պաշտոնատար անձանց անվայել վարքագծի) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 24-րդ կետի համաձայն` «Նոա ՖԱ ՀԿ»-ին հայտարարել նկատողություն և տուգանել 50000 ՀՀ դրամ»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball