Դարի հայկական եզրափակիչը. 10 գոլ, սուպերգամբեք և հետխաղյա 11-մետրանոցներով նոր գավաթակիր

Ավանի ակադեմիայում ընթանում է Հայաստանի գավաթի եզրափակիչը, որում մրցում են «Նոան» ու «Արարատ-Արմենիան»: Թրիլերային սցենարով ընթացող  խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 4:4 հաշվով և նշանակվեց է լրացուցիչ ժամանակ:

Առաջին կեսում գերիշխում էր «Արարատ-Արմենիան», որն առջևում էր 4:1 հաշվով: 8-րդ րոպեին Յուսուֆ Օտուբանջոյի փոխանցումից հետո Լուիս Օգանան գրավեց անպաշտպան դարպասը: 23-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգի փոխանցումից հետո Ալան Տատաևը պատահականորեն դարձավ ինքնագոլի հեղինալ: Ընդամենը 3 րոպե անց Նարսինգի մեկ այլ անցումից ու Մաիլսոն Լիմայի կրնկով փոխանցումից հետո այս անգամ անպաշտպան դարպասը գրավեց Յուսուֆ Օտուբանջոն: 39-րդ րոպեին դարպասապահ Ստեֆան Չուպիչի կոպիտ սխալից հետո Մաքսիմ Մայրովիչը կրճատեց հաշիվը, սակայն ընդամենը 1 րոպե անց Օտուբանջոյի հերթական փոխանցումից հետո Օգանան դուբլ ձևակերպեց:

Ընդմիջումից հետո ամեն ինչ գլխիվայր փոխավեց: «Նոան» սկսեց հսկայական ճնշում գործադրել և քամբեք կատարեց: Հատկապես մեծ ազդեցութուն ունեցավ Կիրլ Բորի փոխարինման մտնելը: Դրվագներից մեկում նրա շքեղ հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից և հայտնվեց Մաքսիմ Մայրովիչի մոտ, ում նկատմամբ կոպիտ խախտում կատարեց Ռուչդի Աչենտեն և մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: 56-րդ րոպեին նշակետից անվրեպ էր Վլադիմիր Ազարովը: Ընդամենը 4 րոպե անց Բորի փոխանցումից հետո գրագետ հարվածով իր թիմի երրորդ գոլը խփեց Միխայել Կովալենկոն: Իգոր Պիկուշչակի թիմը քամբեքն ավարտին հասցրեց 67-րդ րոպեին, երբ Բորի հերթական փոխանցումից հետո Դանու Սպատարուն հավասարեցրեց հաշիվը:

90+3 րոպեին «Նոայի» հակագրոհի ժամանակ Ալֆոնս Կոդջոն ստիպված վերջին հույսի խախտում կատարեց և կարմիր քարտի արժանացավ:

Լրացուցիչ ժամանակի «խելահեղ» հատվածը սկսվեց 113-րդ րոպեից, երբ Ռոկաս Կրուշնասուսկասը 11-մետրանոց վաստակեց, որը կրկին սառնասրտորեն իրացրեց Վլադիմիր Ազարովը: Հաշիվը դարձավ 5:4, սակայն ընդամենը 2 րոպե անց Զակարիա Սանոգոյի փոխանցումից հետո  Յուսուֆ Օտուբանջոն կարողացավ կրկին հավասարեցնել հաշիվը:

11-մետրանոց հարվածաշարով «Նոան» հաղթեց 7:6 հաշվով: Թիմերը 9-ական հարված կատարեցին:

Այսպիսով, «Նոան» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր

 

Հանդիպման տեսագրությունը 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով