«Լոռի». ««Ալաշկերտի» հետ խաղում մեր 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել. անհավասար պայմաններ

«Լոռին» հայտարարեց, որ կորոնավիրուսի թեստերը ցույց են տվել` թիմի 8 ֆուտբոլիստներ արդեն վարկաված են եղել «Ալաշկերտի» դեմ նախորդ խաղում (1:5): Վանաձորցիները կարծում են, որ խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը:

«Փաստացի ստացվում է, որ ՀՀ առաջնության 27-րդ տուրի «Ալաշկերտի» հետ հանդիպմանը «Լոռիի» մեկնարկային կազմի 8 ֆուտբոլիստներ վարակված են եղել COVID-19-ով։ Այդ մասին են վկայում թեստերի պատասխանները։

Այսինքն «Լոռիի» ֆուտբոլիստները խաղադաշտ են մտել մրցակցի հետ լինելով անհավասար մրցակցային պայմաններում և ոչ կանխամտածված խախտվել է «Արդար խաղի» սկզբունքը։ Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներից մի քանիսի մոտ առկա էր ուժեղ գլխացավ և սրտխառնոց, ինչի արդյունքում առանցքային երկու ֆուտբոլիստ հարկադրաբար փոխարինվեց։ Երկրորդ կեսում թիմի ֆիզիկական վիճակը և վերջնական արդյունքը տարակուսանք և զարմանք առաջացրեց բոլորիս մոտ։

Որքան էլ «Լոռին» պահպանեց համաճարակային բոլոր կանոնները, այնուամենայնիվ COVID-19 ներխուժեց մեր «կիսադաշտ» և ոչ թե մրցակիցը, այլ համաճարակը որոշեց, թե որ թիմը կներկայացնի Հայաստանը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում։

Ստեղծված աննախադեպ իրավիճակում առաջարկում ենք ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կողմերին լայն քննարկում կազմակերպել և հանդես գալ առաջարկներով COVID-19-ով պայմանավորված անհավասար մրցակցային պայմանները վերականգնելու համար»,- գրված է հայտարարությունում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball