««Նոայի» մարզիչներին հրավիրեք Ազգային հավաքական». մոլդովացիների արձագանքը երևանյան սուպերեզրափակչին

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Նոայի» պատմական քամբեքով հաղթանակն (5:5, 11մ 7:6) «Արարատ-Արմենիայի» նկատմամբ մեծ արձագանքի է արժանացել այդ թիմի մարզիչների երկրում` Մոլդովայում: «Նոայի» փաստացի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը, ինչպես նաև նրա օգնականներ՝  Վադիմ Բորեցը, Իգոր Բեժենարը և դարպասապահների մարզիչ՝ Ալեքսանդր Մելենչուկը մոլդովացի են: Թիմում է խաղում նաև մոլդովացի կիսապաշտպան Դանու Սպատարուն, ով երեկ խփեց «Նոայի» չորրորդ գոլը:

Moldfootball.com կայքում ֆուտբոլասերները գովեստի կարծիքներ են հայտել իրենց հայրենակիցների կատարած աշխատանքի մասին, բայց եղել են նաև այդ արդյունքը թերագնահատողներ: Sportx.am-ն առանձնացրել է մոլդովացի երկրպագուների ամենաուշագրավ մեկնաբանությունները.

  • «Բրավո տղաներ: Հաջողություն նաև առաջնության չեմպիոնական խաղում: Մրցակիցը ճնշված է: Հարկավոր է օգտվել դրանից: Դուք հնարավորություն ունեք պատմության մեջ մտնել և 2-3 հիանալի առաջարկներ ստանալ այլ վայրերից»:
  • «Բորեցը հայերի մոտ տեղափոխվելով փակեց նորմալ առաջնություններ տեղափոխվելու իր ճանապարհը: Այս գավաթը կլինի նրա կյանքի գլխավոր մրցանակը»:
  • «Բնավորության շնորհիվ կարողացան գավաթը հաղթել: Ահա ձեզ Ազգային հավաքականի համար պատրաստի մարզչական շտաբ»:
  • «Այս ֆուտբոլիստները հենց Մոլդովայի հավաքական են գալիս, միայն Սան Մարինոյին են կարողանում հաղթել, բայց մարզիչների դեպքում դրական տեղաշարժ արդեն կա»:
  • «Դեռ չեն հասցրել երկար աշխատել, ինչի՞ համար է այս իրարանցումը: Հաղթել են ընդամենը Հայաստանի գավաթը, նույնիսկ Մոլդովայինը չէ: Բրավո նրանց, թող շարունակեն լավ աշխատել»:
  • «Միայն մեկ բան կասեմ. բրավո Դանու Սպատարու»:

  • «Շնորահվորում եմ գավաթը նվաճելու կապակցությամբ: Բայց հավաքական հրավիրելը ճիշտ չէ, այստեղ նրանք շանս չեն ունենա: Դիտելով գավաթի եզրափակիչը, կարող եմ ասել, որ մեր «Շերիֆը» «Նոային» կհաղթեր 5:0 հաշվով»:
  • «Անպայման դիտելու եմ նաև առաջնության չեմպիոնական խաղը»:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball