Պաշտոնական. «Ալաշկերտի» ֆուտբոլիստը տեղափոխվեց Բելառուս (ՖՈՏՈ)

«Ալաշկերտի» պաշտպան Վիկտոր Մուդրակը կարիերան շարունակելու է Բելառուսում: 26-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «Սլավիայի» հետ: Այդ մասին տեղեկացնում է Մոզիր քաղաքը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

Մոլդովացի ֆուտբոլիստը մարտին էր դարձել երևանյան թիմի ֆուտբոլիստը: «Ալաշկերտի» կազմում նա 1 խաղ է անցկացրել:

Բելառուսի ընթացիկ առաջնությունում «Սլավիան» զբաղեցնում է 11-րդ տեղը, սակայն ընդամենը 9 միավորով է հետ մնում առաջատարից:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով