«Բարսելոնայի» հարձակվողն ընթացիկ առաջնությունում այլևս չի խաղա

«Բարսելոնան» տեղեկացնում է, որ հարձակվող Անտուան Գրիզմանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:

Ֆրանսիացու ապաքինման ժամկետը չի նշվել, սակայն As պարբերականը տեղեկացնում է, որ այն կազմելու է 3 շաբաթ:

Դա նշանակում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Լա լիգայի վերջին խաղերը: Նա շարք կվերադառնա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Նապոլիի» դեմ խաղից առաջ:

Հիշեցնենք, որ Գրիզմանն ազդրի քառագլուխ մկանի վնասվածք է ստացել «Վալյադոլիդի» դեմ երեկ կայացած խաղում և ընդմիջմանը փոխարինվել է:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով