Զալարայանը դարձել է հիասքանչ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

MLS-ի E խմբում «Կոլամբուս Կրուն» մեկնարկել է «Ցինցինատիի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակով: Հանդիպման հերոսը դարձել է հայկական արմատներով արգենտինացի Լուկաս Զալարայանը: 27-րդ րոպեին նա տուգանային փայլուն հարվածով բացել է հաշիվը:

Երկրորդ խաղակեսում 28-ամյա ֆուտբոլիստի բարձրից փոխանցումից հետո գլխի հրավածով աչքի է ընկել Գյասի Զարդեսը: Քիչ անց, Լուկասը մասնակցել է գոլային գրոհին: Նա կատարել է նախավերջին փոխանցումը, որը MLS-ում ասսիստ է գրանցվում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը կապնվել է Զալարայանի հետ, որպեսզի նրան հրավիրի ազգային ընտրանի:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ամերիկյան ակումբն իր համար ռեկորդային` 7 միլիոն դոլար է վճարել հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար:

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով